ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արկանզասում դադարեցվել են նույնասեռ ամուսնությունները

Արկանզասում դադարեցվել են նույնասեռ ամուսնությունները
17.05.2014 | 12:06

Արկանզասի գերագույն դատարանը նահանգում ժամանակավորապես դադարեցրել է նույնասեռ ամուսնությունների գրանցման թույլտվությունը, որը գործել է ընդամենը հինգ օր: Անցած շաբաթ Արկանզասի ստորին ատյանի դատարանը չեղյալ էր համարել իշխանությունների սահմանած նույնասեռ ամուսնությունների արգելքը և երկուշաբթի 450 ԼԳԲՏ զույգեր հասցրել էին ամուսնանալ: Արկանզասի գերագույն դատարանը կասեցրել է ստորին դատարանի որոշման գործողությունը` մինչև բողոքարկման քննարկումը:
Վերջին մի քանի ամսում ԱՄՆ-ի Միչիգան, Թեքսաս, Յուտա, Օկլահոմա և Վիրջինիա նահանգները վերանայել են իրենց օրենսդրությունը` հօգուտ ԼԳՏԲ զույգերի, սակայն երկրի պահպանողական հարավում միայն Արկանզասն է որոշել դիմել նման քայլի:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ